Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը Դուշանբեում անցկացվող Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցառումների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) գագաթնաժողովի մեկնարկից առաջ ոտքի վրա կարճ զրույց են ունեցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկու երկրների առաջնորդները դահլիճ են մտել, որտեղ կայանալու է նիստը, եւ 2 րոպե Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների ընկերակցությամբ զրուցել են:

Զրույցի բովանդակության մասին չի հաղորդվում: