Համացանցի օգտատերերին զվարճացրել է Պակիստանի Հայբեր Փահթունհվա նահանգի կառավարության մամուլի ասուլիսի հեռարձակումը, որի ժամանակ պաշտոնյաների  վրա ֆիլտրեր էին դրված, որոնք դեմքը վերափոխում էին կատվի մռութի, հայտնում է DNA India-ն:

Տեսանյութը ուղիղ եթերում հեռարձակվել է Պակիստանի «Շարժում հանուն արդարության» կուսակցության էջում: Միջոցառման մասնակիցն է եղել նաեւ նահանգի տեղեկատվության քաղաքականության հարցերով նախարար Շաուքաթ Ալի Յուսաֆզաին, որի դեմքը որոշակի պահի նույնպես կատվի է նմանվել:

Ֆիլտրերի վրա ուշադրություն դարձրած առաջիններից մեկը լրագրող Նաիլա Ինայաթն էր: Նրա գրառումը ստացել է մոտ 9 հազար լայք ու վերագրառում:

Օգտատերերից շատերը մեկնաբանություններում կարծիք են հայտնել, որ էջի ադմինիստրատորները հատուկ են ֆիլտրեր հավելել եւ մոռացել են հանել: