Հունիսի 14-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած քաղաքացին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.40-ին, երթուղային ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, կրիչ եւ տարբեր խանութների զեղչային քարտեր:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ hաղորդման կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, ոստիականության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել եւ ժամը 17.30-ին, գողություն կատարելու կասկածանքով Ֆրանսիայի հրապարակից ոստիկանություն բերման են ենթարկել 21-ամյա Խաչիկ Ս․-ին։

Խաչիկ Ս․-ն տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: