Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողներն իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 14-ին, ժամը 12.30-ին, Ամիրյան փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել՝ Սպարտակ Մ․-ին։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Սպարտակ Մ․-ն, նույն օրը, ժամը 12.00-ին, երթուղային ավտոբուսի սրահում մի քաղաքացու պայուսակից գողացել է դրամապանակը։

Սպարտակ Մ․-ն տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողի անձը պարզելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: