«Հետախուզում 2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, ՀՀ-ում ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ի եւ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 14-ին ժամը 12.10-ին կամավոր բաժին է ներկայացել 1972թ. ծնված, Մուշ 2-րդ թաղամասի բնակիչ  Տիգրան Ն-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2018թ. մայիսի 21-ից ՌԴ-ում Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: