«Հետախուզում 2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ոստիկանության Մեղրիի բաժնի քրեական հետախույզները, ՌԴ զորամասերից մեկի ծառայողների աջակցությամբ, հունիսի 14-ին ժամը 05.00-ի սահմաններում, «Մեղրի» սահմանային անցակետի հարակից տարածքից բաժին բերման են ենթարկել  ԻԻՀ քաղաքացի 38-ամյա Սայիդ Կ-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարտի 6-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր. 266-րդ  հոդվածի մեղադրանքով: