Հունիսի 15-ին, ժամը 15:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղ թաղամասում՝ հեռուստաաշտարակի մոտ, այրվում է խոտածածկ տարածք:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: