Անհանգստացնող վիճակագրություն. Ընդամենը մեկ տարում ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է զրպարտության եւ վիրավորանիքի 91 հայցադիմում՝ 2018թ. մայիսից մինչ 2019թ. հունիս։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը:

«Սա հավասար է 2010-2014 թթ. զրպարտության եւ վիրավորանիքի ապաքրեականացումից հետո հաջորդած 5 տարիների վիճակագրությանը միասին վերցրած»,-նշել է նա: