«Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունու տան գողությունը 4 ամիս անց դեռ չի բացահայտվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ասաց Անաոլի Գնունին:

Նա նշեց, որ տեղյակ չէ, թե մինչեւ հիմա ինչու չի բացահայտվել գողությունը, սակայն հույսը չի կորցրել դեռ:

Նշենք, որ Գնունու բնակարանից գողացել էին ոսկեղեն եւ ոչ մեծ չափի գումար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 19-ին  անհայտ անձը կամ անձինք Զաքյան 1-ին նրբանցքի 1-ին շենքի 1-ին հարկի բնակարանի պատուհանը բացել են, ներս են մտել եւ հափշտակել գումար: Բնակարանը պատկանում է «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունուն։