Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ոստիկանները  ավտովթարից անմիջապես հետո տուգանել են պատգարակի վրա գտնվող վարորդին։

Թուրքական TRT-ի փոխանցմամբ վթարը տեսախցիկներով դիտելուց հետո ոստիկանները արագ հասել են հիվանդանոց տեղափոխվող վարորդին եւ հենց պատգարակին պառկած վիճակում ստիպել են ստորագրել 100 հազար դրամի չափով տուգանքը։

Ոստիկանները պնդել են, որ վարորդը մեքենայով շախմատաձեւ մանեւրներով արագ շրջանցել եւ կողանցել է մեքենաներին, ինչով վտանգել է երթեւեկությունը։