Մոսկվայի Տվերի դատարանը տնային կալանք է սահմանել ծխախոտի նախկին դիստրիբյուտոր Ալբերտ Խուդոյանի համար, որին մեղադրում են առանձնապես խոշոր չափով խարդախության մեջ, հաղորդում է Life-ը:

Mash-ի տեղեկություններով՝ խափանման տվյալ միջոցը կգործի 2 ամիս:

Գործարարը մեղքը չի ընդունում եւ իր ձերբակալության պատվիրատու է անվանում Պետդումայի նախկին պատգամավորին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Խուդոյանը մեղադրվում է ընկերություններից մեկից 3 հողատարածք յուրացնելու մեջ: Հասցված վնասի չափը գնահատվում է 10 մլն դոլար: