Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 14-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 14:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Անի Զ․-ն  Mercedes մակնիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցի 58 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 20-ամյա Անի Ս․-ին:

Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է տուժածին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: