NASA-ն հնարավորություն է ընձեռում մասնավոր անձանց համար ապրել Միջազգային տիեզերակայանում մեկ ամսվա ընթացքում: Այդ հաճույքը կարժենա 35 000 դոլար մեկ գիշերվա համար, հաղորդում է Reuters-ը:

NASA-ն կկազմակերպի տարեկան մինչեւ երկու մասնավոր ուղեւորություն դեպի տիեզերակայան, որոնցից յուրաքանչյուրի տեւողությունը կկազմի մինչեւ 30 օր: Առաջին առաքելությունը կարող է մեկնարկել արդեն 2020 թվականին:

NASA-ի գնահատմամբ՝ թռիչքի արժեքը կկազմի շուրջ 50 մլն դոլար մեկ տեղի համար: Բացի այդ, NASA-ն լրացուցիչ գումար կգանձի սննդի եւ կապի դիմաց:

«Եթե դուք ուսումնասիրեք գներն ու համադրեք դրանք, կստացվի օրական մոտավորապես 35 000 դոլար մեկ տիեզերագնացի համար»,-հայտարարել է NASA-ի ֆինանսական տնօերն Ջեֆ ԴեՎիտը Նյու Յորքում մամուլի ասուլիսի ժամանակ:

NASA-ի ներկայացուցիչները նաեւ հայտարարել են, որ մասնավոր ձեռնարկատիրության առջեւ դռները բացելը գործակալությանն ավելի մեծ հնարավորություն է տալիս Թրամփի վարչակազմի նպատակների շուրջ կենտրոնանալու համար, այն է՝ վերադառնալ դեպի Լուսին 2024 թվականին, ինչը կարող է մասամբ պայմանավորված լինել նոր տիեզերական ծառայություններից ստացված եկամուտներով: