Վաղ են խոսակցություններն այն մասին, որ Արտակ Զեյնալյանը դուրս է եկել երկրի քաղաքական, իրավական կյանքի ամենաակտիվ և առաջնորդային դերակատարումի։  Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Զեյնալյանին համարում եմ իմ լավ ընկերը, մեր բարեկամը: Կարծում եմ՝ վաղ են խոսակցություններն այն մասին, որ Արտակ Զեյնալյանը դուրս է եկել երկրի քաղաքական, իրավական կյանքի ամենաակտիվ և առաջնորդային դերակատարումից: Կարող է և նոր առաջարկ լինել: Կարծում եմ՝ պարոն Զեյնալյանը հնարավորություն կունենա ծառայելու ՀՀ-ին»:

Անդրադառնալով ՔՊ վարչության նոր կազմի ընտրությանը՝ Միրզոյանը նշեց, որ եթե իրեն ընտրեն վարչության նախագահ, ինքը հակված է ինքնաբացարկ հայտնելու: