Իրանը կհրապարակի իրանյան միջուկային համաձայնագրի շրջանակներում մի շարք իր պարտավորությունները դադարեցնելու մասնամասները:

Ինչպես հաղորդում է Tasnim-ը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (AEOI) հունիսի 17-ին կներակայցնի շատ կարեւոր տեղեկատվություն, որը վերաբերում է Իրանում հարստացված ուրանի պաշարների անսահման ավելացմանը, ինչպես նաեւ միջոցառումներին, որոնք ընդունվել են իրենց պարտավորությունները իրագործելու երկրորդ փուլին համար:

Ճեպազրույցը տեղի կունենա Արաքում ծանր ջրի արտադրության ռեակտորում. դրանում կմասնակցի ավելի քան 70 լրագրող:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Թեհրանը հայտարարել էր համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունները կրճատելու որոշման մասին, եւ սահմանել էր 60-օրյա ժամկետ համաձայնագրի մյուս կողմերի համար պայմանագրով սահմանված Իրանի նկատմամբ իրենց պարտավորությունները կատարելու առումով: Որոշումը կայացվել էր համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի ելքից եւ ԻԻՀ-ի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելուց մեկ տարի անց:

Այդ ընթացքում Թեհրանը հայտարարել էր, որ այդ ժամանակաշրջանում կդադարի ավելցուկային ուրանի եւ ծանր ջրի արտահանումը:

Նախօրեին Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով փոխնախարար Աբաս Արաքչին ընդգծել է, որ 60-օրյա ժամկետը չի երկարաձվի: Նրա խոսքով՝ Թեհրանը կշարունակի հետեւյալ քայլերի իրագործումը, այսինքն՝ կսկսի երկրորդ փուլը, եթե համաձայնագրի մնացած կողմերը չկատարեն Իրանի պահանջները: