Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ թաղամասի բնակիչներն այսօր` հունիսի 16-ին, փակել են այնտեղ գտնվող «Սանիթեքի» մեքենաների կայանատեղիի ճանապարհը: Բնակիչները պահանջում են տեղափոխել ընկերության մեքենաների կայանտեղին, քանի որ այնտեղից գարշահոտություն է տարածվում:

NEWS.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին ասաց, որ գարշահոտության պատճառով շոգ եղանակին նաեւ մոծակներն են շատացել:

«Շենքից մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում «Սանիթեքի» գարաժը, մոծակներից ու գարշահոտությունից հոգնել ենք, ինչքան կարելի է այսպես շարունակվել, թող տեղափոխվեն չափանիշներին համապատասխան վայր, բնակավարից հեռու, գարշահոտությունն էլ չհաշված հայհոյանքներ ենք անընդհատ լսում»,- ասաց ահազանգած քաղաքացին: