Կոտայքի մարզում այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի փոխանցամաբ՝ ժամը 15:20-ի սահմաններում 33-ամյա Ռազմիկ Ղազարյանը ԳԱԶ-33021 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 39 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում տեղադրված խորովածի մանղալին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել բետոնե հատվածին և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի մեջ:

Ըստ աղբյուրի՝ վթարից տուժածներ չկան։ Վարորդին առաջինը օգնության են հասել խորովածանոցի աշխատակիցները, իսկ վարորդը, ըստ ականատեսների, ագրեսիվ վերաբերմունք է ցուցաբերել ոչ միայն իրեն օգնության ձեռք մեկնած քաղաքացիների, այլև օպերատիվորեն ժամանած Ճանապարհային ոստիկանության ծառայողների նկատմամբ: Երբ հետաքննիչը փորձել է վարորդի սթափությունը ստուգել, վերջինս սկսել է չենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, հրաժարվել է սթափության փորձաքննություն հանձնել, ինչի համար էլ դեպքի վայր է ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը, եւ վարորդին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին։

Աբյուրը հայտնում է, որ ոստիկանության բաժնում եւս  վարորդը խառնաշփոթ է ստեղծել, իսկ հետո քնել է:

Ճանապարհային ոստիկանները քաղաքացիների օգնությամբ քարշակով ավտոմեքենան դարձի են բերել, և հետաքննիչի հանձնարարականով՝ այն տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: