Թրամփի նախընտրական շտաբի մի քանի աշխատակիցներ կազատվեն հարցման ընթացքում նախագահի ցածր վարկանիշի մասին ստացված տվյալների արտահոսքի պատճառով, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով NBC հեռուստաալիքին։

Լրագրողների տեղեկատվությամբ՝ նրանց ազատելու պատրվակ են դարձել ԶԼՄ-ներում հայտնված տվյալներն այն մասին, որ գործող նախագահը հանրահռչակությամբ զիջում է նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, ընդ որում՝ երկրորդն առայժմ 2020 թվականի ընտրություններում նախագահի լոկ պոտենցիալ թեկնածու է եւ իր մասնակցության մասին չի հայտարարել։

Համաձայն ներկայացված տվյալների՝ ԱՄՆ 11 առանցքային նահանգներում Թրամփի վարկանիշը զիջում է Բայդենի վարկանիշին 10-15 տոկոսով։ Միեւնույն ժամանակ, նախագահի ներկայացուցիչները հայտարարել են, որ ներկայացված թվերը հնացած են։

Ինքը՝ Թրամփը, քանիցս պնդել է, որ բոլոր հարցումները, որոնք վկայում են նրա ցածր վարկանիշի մասին, սխալ են։ Չնայած դա տարբերվում է վերջին հետազոտությունների տվյալներից, որոնք վկայում են, որ պետության ղեկավարը հանրահռչակությամբ զիջում է մյուս թեկնածուներին։