Կալիֆոռնիայի նահանգի Փասիֆիկա քաղաքի ոստիկանությունը հայտարարել է 45 մետրանոց ժայռից վայր գլորված վարորդի ողջ մնալու մասին, տեղեկացնում է Fox News-ը։

Փրկարարները ճոպաններով ժայռով իջել են ցած եւ ազատել դժբախտ պատահարի զոհին։ Տուժածին հասցրել են մոտակա հիվանդանոց։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 02.20-ին։