Փենսիլվանիայի նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի ոստիկանությունը տեղեկացնում է ավարտական երեկոյի ժամանակ տեղի ունեցած հրաձգության մասին, որի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, տեղեկացնում է Associated Press-ը։
Նշվում է, որ միջադեպի հետեւանքով վիրավորվել է առնվազն ութ մարդ։
Ինչպես տեղեկացնում է KYW-TV հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 22.30-ին։ Ոստիկանությունում տեղեկացրել են, որ վիրավորներից չորսը 15-17 տարեկան պատանիներ են։ Մյուս չորսը 20 տարեկան են։
Ընդ որում՝ իրավապահ մարմինները չեն տեղեկացրել զոհի եւ հրաձիգի ով լինելու մասին։