Renault - Nissan – Mitsubishi ավտոկոնցեռնի նախկին տնօրեն Կառլոս Գոնի կինը՝ Քերոլը, BBC News-ի հարցազրույցում դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով ճնշում գործադրել Ճապոնիայի վրա, որպեսզի նպաստի ամուսնու պայքարին դատարանում։

Ավելի վաղ Քերոլ Գոնը տեղեկացրել էր, որ վերջին անգամ ամուսնու հետ խոսել է այն ժամանակ, երբ ոստիկանությունը նրան տարել էր Տոկիոյի իրենց բնակարանից ապրիլին, վաղ առավոտյան։

Քերոլ Գոնին արդեն հարցաքննել են ընկերության միջոցները յուրացնելու եւ օգտագործելու մասին, ինչի մեջ մեղադրում են նրա ամուսնուն, բայց Կառլոս Գոնի կնոջը մեղադրանք չի ներկայացվել։

«Ես տնային տնտեսուհի եմ եւ դաստիարակում եմ երեք երեխա, իսկ նրանք ստիպում են, որպեսզի ես հանդես գամ որպես կեղծավոր կին»,- հեռուստաալիքի հարցազրույցում ասել է 52-ամյա Քերոլ Գոնը։