Tesla ընկերության ղեկավարությունը, հավանաբար, որոշել է, որ սկսելու է օգտագործված Model 3-ների պաշտոնական վաճառքը, տեղեկացնում է Life-ը։

Ընկերության կայքում հայտնվել է հատուկ բաժին, որտեղ կարելի է ընտրել մեքենա ըստ ճաշակի։ Ինչպես ասվում է մամուլի ամփոփագրում, բոլոր մեքենաները երկրորդ վաճառքից առաջ ստուգվում են 70 բնութագրիչների գծով եւ վաճառվում երկու տարվա եւ 80 հազար կիլոմետրի երաշխիքով կամ չորս տարվա եւ 160 հազար կիլոմետրի երաշխիքով։

Նոր հնարավորության գլխավոր առավելություններից մեկն այն է, որ օգտագործված «Տեսլան» նորի համեմատ 15-20 հազար դոլարով ավելի էժան կնստի։ Առայժմ այս ծառայությունից  կարող են օգտվել միայն Սան Ֆրանցիսկոյի ծոցի բնակիչները, բայց ընկերությունը մտադիր է ընդլայնել աշխարհագրությունը։

Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել էր, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակում իր ընկերությունը «ռեկորդային վաճառք» է ակնկալում։