Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 16-ին, ժամը 18:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 109 շենքի տանիքի թիթեղը պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են շենքի տանիքից կախված երկաթյա թիթեղը: