Ներկայումս հարկավոր է մի շարք քայլեր ձեռնարկել՝ ուղղված կինոոլորտում առկա ավանդույթների տարածման եւ պահպանման նպատակով պետական եւ մշակութային  քաղաքականության զարգացմանը, ինչպես նաեւ կինոյի հետագա զարգացման համար համապատասխան պայմանների ձեւավորմանը:

Հունիսի 17-ին Ազգային ժողովում Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախաձեռնած «Կինոյի բնագավառում հնարավոր օրենսդրական որոշումները» լսումների ժամանակ հայտարարեց նրա նախագահ, «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ հայկական կինոն աճ եւ առաջընթաց է արձանագրել, իսկ կինոարտադրության ոլորտի գործընթացները  ակտիվացել են: Հետեւաբար կինոարտադրության ոլորտը օրենսդրական կարգավորման կարիք ունի», - հացելեց Հայրապետյանը:

Նա նշեց, որ գոյություն ունեցող  «Կինոյի մասին» օրենքը շատ կարեւոր նշանակություն ունի: «Տվյալ խնդիրը, ինչպես գիտեք, բազմիցս քննարկվել է, սակայն վերջնական որոշում այդպես էլ չի հաջողվել ընդունել:

Բոլորի համար երկար սպասված օրենքը կարող է կարգավորել եւ պարզեցնել հայկական կինոյի ոլորտում գործունեությունը»,-ասաց պատգամավորը: