ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օվալաձեւ աշխատասենյակում ABC-ին հարցազրույց տալու ժամանակ հազացող նախագահի աշխատակազմի ղեկավար  Միք Մալվեյնին ուղիղ տեքստով խնդրել է դուրս գալ, հաղորդում է Daily News-ը:

Այս անհարմար պահը տեղի է ունեցել Թրամփի հատուկ հարցազրույցի ժամանակ հեռուստաալիքի թղթակից Ստեաֆանոպուլոսին, որը նախագահին հարցեր էր ուղղում Մյուլերի ռուսական հետաքննության, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի եւ Թրամփի նվազած վարկանիշի  հետ կապված:

Այն պահին, երբ Թրամփը ներկայացրել է իր ֆինանասական հաշվետվությունը ի պատասխան այն հարցին, արդյոք նա բանակցություններ վարել  է Մոսկվայում աշխատարակի շինարարության մասին, տեսախցիկի այն կողմում, լսվել է ինչ-որ մեկի հազը:

Նյարդայնացած նախագահն ասել է. «Եկեք վերջ տանք սրան: Նա հազում է իմ պատասխանի ժամանալ: Դա ինձ դուր չի գալիս: Դուք գիտեք, որ դա ինձ դուր չի գալիս»:

Ստեաֆանոպուլոսն ասում է. «Նա ձեր աշխատակազմի ղեկավարն է»:

«Եթե դուք պաստրաստվ ում եք հազալ, խնդրում եմ դուրս եկեք սենյակից: Դուք չեք կարող ուղղակի հազալ: Աստված իմ, Աստված իմ», - Մալվեյնին ասում է նյարդայնացած նախագահը: