Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը ջնջել է Թվիթերի իր աքաունթը։

«Հենց նոր ջնջեցի Twitter-ի իմ աքաունթը»,- գրել է Մասկը սոցցանցում՝ Daddy DotCom մականվամբ։

Երիտասարդ միլիարդատիրոջ այս հայտարարությունն առաջ է բերել իսկական փոթորիկ նրա երկրպագուների շրջանում։ Գրառմանն արձագանքել է ավելի քան 73 հազար մարդ։

Օգտատերերից ոմանք Մասկին համոզել են չանել դա, մյուսները պարզապես տխուր մեմեր են հրապարակել, իսկ մեկն անգամ խնդրել է Մասկին չջնջել աքաունթը եւ վաճառել այն։