Դանիացի գործարար Կլաուս Ռյու Մադսենը գերմանական Ռոստոկ խոշոր քաղաքի քաղաքապետ է ընտրվել, հաղորդում  է Fox News-ը:

Հեռուստաալքիը նշում է, որ Գերմանիայի ողջ պատմության ընթացքում  սա առաջին դեպքն է, երբ խոշոր քաղաքի քաղաքապետ է ընտրվում օտարերկրացին:

Կիրակի հայտարարվել են ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն Մադսենը հավաքել է ընտրողների ձայների 57.1 տոկոսը՝ առաջ անցնելով ձախ կուսակցությունից թեկնածու Ստեֆան Բոկխալնին:

Նշվում է, որ Մադսենին աջակցել է երկու կուսակցություն՝ Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը եւ «Ազատ դեմոկրատները»:

Երկրի հյուսիս արեւելքում գտնվող նավահանգստային Ռոստոկ քաղաքն ունի 210 հազար բնակիչ եւ գտնվում է Բալթիկ ծովի ափին: Մադսենը Ռոստոկում կահույքի խանութների ցանց ունի: