Հնդիկ աճպարարը, որը փորձում էր կրկնել լեգենդար Հարի Գուդինի ջուրը թռչելու հնարքը, անհետացել է գետում, տեղեկացնում է BBC News-ը։

Չանչալ Լահիրին պետք է իջներ Հուգլի գետի հատակը՝ բեռը մարմնի վրա, իսկ հետո դուրս գար ջրի երես, բայց այդպես էլ չհայտնվեց։

Հանդիսատեսները, որոնք հետեւում էին աճպարարությանը, իրենք են տեղեկացրել ոստիկանությանը Լահիրիի անհետանալու մասին։ Տղամարդը փաթաթված էր վեց փականով փակված շղթաներով, որոնցից պետք է ազատվեր։

Ոստիկանությունը ջրասուզակների թիմի հետ ուսումնասիրել է գետի ափն ու ջրամբարը, բայց աճպարարի հետքեր այդպես էլ չի գտել։ Շատերը կարծում են, որ նա զոհվել է, բայց քանի դեռ մարմինը չի գտնվել, նրա մահվան մասին հայտարարել չեն կարող։