Instagram սոցիալական ցանցի աշխատակիցները թեստավորում են գրառումների հասանելիության վերականգնման պարզեցված միջոց։ Ինսթագրամի  օգտատերերն այժմ կարող են արագ եւ հեշտ վերադարձնել չարամիտների կորզած էջերը անգամ այն դեպքերում, երբ հաքերները հասցրել են փոխել կոնկրետ տվյալները, գրում է Planet Today-ը։

Engadget պորտալի տվյալներով՝  աքաունթների վերականգնման նոր պարզեցված համակարգը կաշխատի միայն այն ժամանակ, երբ վերականգնումն իրականացվի դեվայսից, որն արդեն օգտագործվել է էջ մտնելու համար։

Օգտատերերը պետք է նշեն e-mail-ը կամ հեռախոսահամար, ինչից հետո համակարգը ավտոմատ կերպպով կուղարկի հատուկ գաղտնաբառ վեց նշանից բաղկացած, որը պետք է օգտագործել այն բանի համար, որպեսզի վերադարձվի էջի վերահսկողությունը։

Հիմա, ինչպես հիշեցնում են փորձագետները, «Ինսթագրամում» գործում է «կորած էջերի վերականգնման» ավելի բարդ միջոց, որը հիմնված է սոցցանցի աշխատակազմին դիմելու վրա։

Նոր համակարգն անհամեմատ ավելի պարզ եւ օպերատիվ է լինելու, ասում են մասնագետները՝ նշելով, որ գործիքը կաշխատի լրիվ ավտոմատ։

Միաժամանակ, առայժմ անհայտ է, թե որքան կտեւի նոր համակարգի թեստավորումը, մինչեւ որ հասանելի դառնա Instagram սոցցանցի բոլոր օգտատերերին։