Եվրոպական  խորհուրդը պատրաստ է աջակցել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացմանը: 2019-2022 թվականների համագործակցության ծրագրի մեկնարկի ժամանակ այս մասին հայտարարեց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Ծրագրի մեկնարկի շնորհանդեսին մասնակցում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնը:

Նախարարի խոսքով՝ ծրագիրը համագործակցության կարեւոր գործիք է եւ այդ իմաստով կա նախորդ երկու ծրագրերի լավ ավանդույթը:

Նրա հաղորդմամբ՝ ծրագիրը ընդգրկում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք  են՝ դատաիրավական համակարգի բարեփոխումները եւ կոռուպցիայի դեմ պայքարը: Ծրագրի բյուջեն կազմում է մոտ 19 մլն եվրո: Սա ավելին   է, քան  նախորդ ծրագրերի բյուջեն եւ ավելի հավակնոտ է:

Ինչպես նշեց նախարարը, սա մեզ համար բարեփոխումների գործիք է, եւ դա անհրաժեշտ է Հայաստանին: «Հայաստանը ցույց տվեց, որ պատրաստ է բարեփոխումներին, որ այն մոդելավորված է եվրոպական չափանիշներին համապատասխան, ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, եւ, ընդհանուր առմամբ, այնպիսին է, ինչպիսին ցանկանում է  հասարակությունը, ինչը եւ ցույց տվեցին  անցած տարվա ապրիլյան իրադարձությունները», - ասաց Մնացականյանը:

Խոսելով դատական համակարգի բարեփոխումների մասին՝ նախարարն ընդգծեց, որ երկրին անհրաժեշտ է անկախ եւ օբյեկտիվ համակարգ:

Ընդ որում նախարարը նշեց, որ  «ճնշում եղել է, բայց ոչ կառավարությունից, այլ այլ սուբյեկտներից»: Սա հասարակական արձագանք է առաջացրել եւ բարեփոխումներ իրականացնելու անհապաղ պատրաստակամնություն, նշեց Մնացականյանը: Նրա խոսքով  ԵԽ-ն աջակցեց վարչապետին նրա պաշտոնավարման սկզբում, բարձր մակարդակի եվրոպական փորձագետներն այցելեին Հայաստան եւ  սկսկեցին նախապատրաստման եւ ֆինանսավորման աշախտանքները: