Հրազենային վիրավորում ստացած Լուսահովիտ համայնքի ղեկավար Գրիգոր Սարհատյանի ոտքն անդամահատել են, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին այսօր՝ հունիսի 17–ին NEWS.am–ին հայտնեց «Էրեբունի» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը:

Բժիշկների գնահատմամբ՝ 35–ամյա համանքապետի վիճակը կայուն– ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար։

Ավելի վաղ NEWS.am–ը տեղեկացրել էր, որ Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի համայնքապետ Գրիգոր Սարհատյանը հունիսի 14-ին «աջ ազդրի ստորին երրորդականի միջանցիկ հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Սարհատյանը հիվանդանոց էր տեղափոխվել աջ ազդրի հրազենային վնասվածով, նրան վիրահատել էին:

Համայնքապետի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: