Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 14-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 130 դեպք, այդ թվում՝ 10-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 25, անձնական ունեցվածքի գողության 20, ծեծի 12, խարդախության 11, թմրամիջոցի հայտնաբերման 8, յուրացման կամ վատնման 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պետական սահմանն ապօրինի հատելու եւ սպանության սպառնալիքի 3-ական, հարկերից խուսափելու, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, փաստաթղթի կեղծիքի ու անառակաբարո գործողություններ կատարելու 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առեւանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, դրամանենգության, համակարգչային հանցագործության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, մշակումն արգելված թմրանյութեր, ցանելու կամ աճեցնելու, ծեծի կամ այլ բռնի գործողության փորձի, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, հեղինակային եւ հարակից իրավունքները խախտելու, անձի առեւանգման, սպառնալիքի եւ ազատությունից ապօրինի զրկելու, սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու, փաստաթղթի հափշտակության, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, աշխատանքային անվտանգության կանոնները խախտելու ու գույքն անզգուշությամբ վնասելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 13 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու եւ այլ հանցագործության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 42 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: