Boeing-ի ղեկավար Դենիս Մելենբերգը հայտարարել է, որ ընկերությունը սխալ է գործել 737 Max  ինքնաթիռներում խնդրահարույց համակարգի մշակման ժամանակ մինչեւ որ սարասփելի կործանումները խլել էին 346 մարդու կյանք եւ խոստացել է թափանցիկություն ապահովել, քանի որ այժմ ընկերությունն աշխատում է ինքնաթիռների թռիչքների համար արգելքի չեղարկման ուղղությամբ, հաղորդում է Associated Press-ը:

Լրագրողների հետ զրույցում Paris Air Show օդային շոուից առաջ  Boeing-ի ղեկավարն ասել է, որ կարգավորիչների, հաճախորդների եւ հասարակության  հետ ընկերության շփումը ոչ շարունակական էր: Եվ դա անընդունելի  է»:

ԱՄՆ-ի դաշնային ավիացիայի վարչությունը Boeing -ին մեղադրել է նրանում, որ ընկերությունը ավելի քան մեկ տարի թաքցրել է այն փաստը, որ ինքնաթիռում անվտանգտության ինդիկատորը այնպես չի աշխատում, ինչպես  նախատեսվում էր:

Դեռ հայտնի չէ՝ կարող էր արդյոք անվտանգության ինդիկատորների ճիշտ աշխատանքը կանխել այդ սարասփելի կործանումները:

Ընկերությունը պնդում է, որ իրենց ինքնաթիռների բոլոր օդաչուները թռիչքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն են ստանում, այդ թվում արագության, բարձրության եւ շարժիչի աշխատանքի մասին:

Մարտի 10-ին Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 Max 8-ը, որը Ադիս Աբեբայից Նայրոբի թռիչք էր իրականացնում, Եթովպիայի մայրաքաղաքից 60 կմ արեւելք, կործանվել էր:

Ավիավթարը խլել էր  157 մարդու կյանք, որոնց թվում 35 երկրների քաղաքացիներ էին:

Եթովպիայի ավիավթարից հետո շատ երկրներ կասեցրել էին Boeing 737 Max-ի թռիչքները:

Դրանից հետո, Boeing-ը ԱՄՆ-ի դաշնային ավիացիայի վարչությանը խորհուրդ էր տվել ամբողջ աշխարհում կասեցնել այդ բոլոր ինքնաթիռների թռիչքները: