Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 10:59-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Շահումյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հայտնաբերել Ս.Բ.-ի (ծնված 1932 թ.)  դին: