Երկար տարիներ խորհրդարանում քննարկվում էին կինոյի եւ ստեղծագործական միությունների մասին օրինագծերը, սակայն այդ խնդիրների լուծման համար բացակայում էր քաղաքական կամքը:

Հունիսի 17-ին Ազգային ժողովում «Կինոյի ոլորտում հնարավոր օրենսդրական լուծումների» վերաբերյալ լսումների ժամանակ, որը նախաձեռնել էր Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի խորհրդարանական մշտական հանձնաժողովը, այս մասին ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ընդ որում նա կասկած հայտնեց, որ «Կինոյի մասին» օրենքը թույլ կտա լուծել այս բնագավառում շատ տարիներ առաջ ծագած բոլոր հարցերն ու խնդիրները: «Մենք պետք է հասկանանք, որ դա ընդհանուր խնդիր է: Եվ այս խնդիրը կլուծվի միայն այն ժամանակ, երբ քաղաքական գիտակցության փոփոխություն տեղի կունենա, երբ կհասկանան, որ մշակույթը բրենդ է», - նշեց Զոհրաբյանը: