«Վերա Օլիմպ» խմբի կողմից «Լայսա» գովազդային ընկերության ձեռքբերումը իրականացվել է սենատոր Սուլեյման Քերիմովի ընտանիքից  ֆինանսավորման ներգրավմամբ: ՌԲԿ-ին այս մասին հայտնել են երեք աղբյուրները, որոնցից երկուսը մոտ են «Լայսայի» նախկին սեփականատերերին, մեկը՝ նորերին:

Գործարքը ղեկավարել է Սաիդ Քերիմովը՝ միլիադատիրոջ որդին, պնդում է ՌԲԿ-ի զրուցակիցներից մեկը:

«Վերա Օլիմպ»-ի սեփականատերերն են Լեւան եւ Ռոբերտ Միրզոյանները, ինչպես նաեւ Բեքհան Բարախոեւը, ավելի վաղ ասել էր խմբի գլխավոր տնօրեն ԴմիտրիԴյումինը: Նա նաեւ հայտնել էր, որ խումբը հետաքրքրված է Russ Outdoor-ի՝ ոլորտի առաջատարի գնմամբ:

Հունիսի 14-ին՝ ուրբաթ, «Վերա Օլիմպ»-ի գլխավոր տնօրեն ԴմիտրիԴյումինը չէր հաստատել Քերիմովների ընտանիքի մասնակցությունը «Լայսայի» գնմանը: «Լայսայի» գլխավոր տնօրեն Արմեն Ղազարյանը հրաժարվել է մեկնաբանություններից: Սուլեյման Քերիմովի օգնականը չի պատասխանել ՌԲԿ-ի թղթակցի զանգերին: