Փոխարտգործնախարարը թող իր կարծիքը հայտնի, ես հայտնել եմ իմ դիրքորոշումը, ես ասել եմ, որ չեմ ողջունում։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքը անընդունելի էր համարել, որ ՌԴ դեսպանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, մինչդեռ այսօր ԱԺ-ում փոխարտգործնախարարն ասել է, թե դեսպանը որեւէ սխալ բան չի արել։