ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է բանակցել Իրանի ղեկավարների հետ, որպեսզի թուլացնի լարվածությունը, բայց նաեւ պատրաստ է պատասխան գործողություններ կիրառել «Իրանի սադրանքների դեմ», տեղեկացնում է Washington Free Beacon-ը։

Պարբերականի հարցազրույցում ազգային անվտանգության գծով խորհրդականը տեղեկացրել է, որ վերջին ամիսների հետախուզական զեկույցները նախազգուշացրել են «իրանական դրածոների գաղտնի հարձակումների» մասին, ներառյալ «Քուդս»-ի ուժերը Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Ասիայում։

«Սա շատ կասկածելի իրավիճակ է»,- ասել է Բոլթոնը Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ընթացքում՝ պատասխանելով Իրանի հետ հարաբերությունների փակուղու մասին հարցին։

Օմանի ծոցում երկու լցանավերի (գրանցված Պանամայում Kokuka Courageous-ի կողմից, պատկանում են նորվեգական Frontline-ին) պայթյունները տեղի են ունեցել հունիսի 13-ին։ Պայթյուններից հետո լցանավերը բռնկվել են։ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան հարձակումների մեջ մեղադրել են Իրանին։ Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները։