Bitcoin-ի միջին շուկայական գինը հասել է 9322 դոլարի 2018 թվականի մայիսից ի վեր առաջին անգամ։ Անցած կիրակի ակտիվը 5 տոկոսով թանկացել է մի քանի ժամում, ինչից հետո նրա արժեքն իջել է։ Հիմա առաջին կրիպտոարժույթը վաճառվում է 9184 դոլարի մակարդակում, տեղեկացնում է ՌԲԿ-ն։

Coindesk-ի վերլուծաբան Օմկար Գոդբոուլը կարծում է, որ առաջիկայում Bitcoin-ի փոխարժեքը կարող է բարձրանալ մինչեւ հաջորդ կարեւոր նիշը՝ 10 000 դոլար։ Փորձագետի խոսքով՝ շուկան նախկինի պես մնում է «գերվաճառված», բայց իրավիճակն ավելի նպաստավոր է դարձել։

Անցած շաբաթ, երբ կրիպտոարժույթը 8271 դոլար արժեր, Fundstrat-ի վերլուծաբան Ռոբերտ Սլյույմերը ճիշտ էր գուշակել դրա գնի աճի մասին։ Նա նաեւ կանխատեսել էր, որ Litecoin-ը կարող է թանկանալ մինչեւ 145 դոլար։ Հիմա Չառլի Լիի տոկենի փոխարժեքը կազմում է 135 դոլար։

Վերջին չորս ամիսներին դրամի աճը կազմել է 162 տոկոս՝ փետրվարի սկզբին ակտիվը վաճառվում էր 3500 դոլարի մակարդակում։ Այդ ընթացքում թվային փողերի ընդհանուր արժեքը ավելացել է 151 տոկոսով՝ 113 մլրդ-ից հասնելով 284 մլրդ դոլարի։