Ադրբեջանում տղամարդը կրակել է շուկայի այցելուների վրա, կան զոհեր:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 17-ի առավոտյան  Աղստեւի շրջանում:

Հայտնի է կնոջ, նրա երկու որդիների եւ եւս մեկ տղամարդու մահվան մասին:  Նախնական տվյալներով՝ հրաձգությունը իրականացրել էր վերջերս ազատ արձակված տղամարդը: 8 մարդ վիրավորվել է: Դեպքի պատճառ է դարձել ընտանիքների միջեւ թշնամանքը: