Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում կասեցրել են հանրապետության տարածք թմրանյութի մաքսանենգության փորձը։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանում ՌԴ ԱԴԲ ՍՎ մամուլի ծառայությունը, Իրաքի Հանրապետության քաղաքացու անձնական զննման ժամանակ, որը Թուրքիայից Հայաստան էր ուղեւորվում, սահմանապահ վերակարգը նրա բաճկոնի ներքին գրպանում հայտնաբերել է սպիտակ գույնի բյուրեղանման նյութ՝ ցելոֆանե տոպրակում, ենթադրաբար՝ մետամֆետամին։

Կալանվածը հետագայում պարզաբանել է, որ նշված նյութն իրեն չի պատկանել։ Նրա կարծիքով՝ այն կարող էին գրպանը դրած լինել քիմմաքրման ժամանակ, որտեղ նա հանձնել էր բաճկոնն ուղեւորությունից առաջ։

Կարգախախտը եւ հայտնաբերված նյութերը սահմանված կարգով հանձնվել են Հայաստանի իրավազոր մարմիններին փորձաքննության անցկացման եւ բոլոր հանգամանքների պարզման համար։