Apple TV+ վիդեոսերվիսը կթողարկվի տարեվերջին: Այն կառաջարկի օրիգինալ կոնտենտ՝ ստեղծված հայտնի ռեժիսորների կողմից եւ հայտնի դերասանների մասնակցությամբ, հաղորդում է IXBT-ը: 

Սակայն մեծ մասը սերիալներ կլինեն: Ինչպես հայտնում է աղբյուրը, Apple-ը մտադիր է նաեւ լիամետրաժ ֆիլմեր նկարահանել:

Ընկերությունը նպատակ ունի «Օսկար» ստանալ: 6 ֆիլմի համար 5-30 մլն դոլար կծախսվի:

Հավանաբար, ընկերության մոտ նման մտադրություն է առաջացել այն բանից հետո, երբ «Օսկարի» է արժանացել Roma ֆիլմը, որը ստեղծվել է Netflix-ի կողմից: