Rain Prisk անհայտ դիզայներների թիմը ներկայացրել է Bugatti Divo հիպերքարի առավել էքսկլյուզիվ տարբերակը, հաղորդում է  CarsWeek-ը: 

Ֆրանսիական հիպերքարը պարզապես ցնցող է. այն ընդգծված է կապույտ ակցենտներով, դրա վրա անհնար է ուշադրություն չդարձնել:

Իրական Bugatti Divo 40 հիպերքար է թողարկվել, որոնք ստեղծված են Chiron հիպերքարի հիմքով: Ընդ որում, բոլորը վաճառվել են պաշտոնական ցուցադրության ժամանակ, որը տեղի է ունեցել անցած տարի:

Ենթադրվում է, որ դրանք գնորդները կստանան 2019 թվականի տարեվերջին կամ 2020 թվականի սկզբին: