Սյունիքի մարզում, այսօր՝ հունիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։55-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 207 կմ հատվածում բախվել են Սիսիան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Արեն Հ.-ի վարած Opel մակնիշի 98 XX 880 համարանիշի եւ Երեւանի բնակիչ՝ 30-ամյա Արմեն Ա.-ի վարած Lada մակնիշի 936 OC 61 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բախման հետեւանքով Lada-ն դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել դաշտում։ Վթարի հետեւանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ Lada-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ փրկարարները։ Օպերատիվ են գործել նաեւ բժիշկները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատե տարածքը։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սիսիանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։