Նիգերիայի հյուսիս-արեւելքում զոհերի թիվը հասել է 30-ի, վիրավորվել է ավելի քան 40 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Ֆրանս Պրեսին»:

«Ներկայումս 30 զոհ եւ ավելի քան 40 վիրավոր կա», - ասել է տեղական փրկության ծառայության ներկայացուցիչ Ուսման Կաչալան:

Ահաբեկչությունները տեղի են ունեցել Մախդարարի բնակավայրում՝ բժշկական կենտրոնի եւ հեռուստահեռարձակումների դահլիճի հարեւանությամբ, որտեղ պայթյունի պահին ֆուտբոլային հանդիպում էին ցուցադրում:

Sahara Reporters կայքը, վկայակոչելով զինվորական աղբյուրներին, հաղորդում է, որ երրորդ մահապարտը կին է. նրա պայթուցիկ սարքը չի աշխատել եւ նա  ձերբակալվել էր:

Նիգերիայում գործում է Բոկո Հարամ արմատական իսլամիստական խմբավորումը:

Նրա զինյալները դեմ են կրության արեւմտան մոդելին եւ ձգտում են ամբողջ երկրով շարիաթի տարածմանը: Խումբը կանգնած է ահաբեկչությունների մեծամասնության հետեւում, որոնք պարբերաբար իրականացնում է իր դեմ ռազմական արշավների պատճառով, որն իրականացնում է Նիգերը, Կամերունը եւ Չադը: