Սիրով տեղեկացնում ենք Արդշինբանկի և Visa International վճարահաշվարկային համակարգի կողմից մեկնարկած ակցիայի մասին, որի շրջանակներում ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ստանալ մինչև 200.000 ՀՀ դրամ փոխհատուցում՝ ս/թ հունիսի 15–ից մինչև սեպտեմբերի 15–ը ընկած ժամանակահատվածում Visa քարտերով կատարված անկանխիկ գործարքների դիմաց:

Գումարային փոխհատուցում կստանան այն հաճախորդները, ովքեր առաջինը կհատեն ակցիայի շրջանակներում սահմանված անկանխիկ գործարքների նվազագույն քանակային և գումարային շեմը՝ ստորև բերված պայմանների համաձայն:

 

 

Քարտի տեսակ

Ամսական անկանխիկ գործարքների նվազագույն քանակ

Ամսական անկանխիկ գործարքների նվազագույն գումար

Փոխհատուցման գումար

Դասական քարտեր

6

100 000 ՀՀ դրամ

60000 ՀՀ դրամ՝ առաջին 5 հաճախորդին

45000 ՀՀ դրամ՝

երկրորդ 5 հաճախորդին

30000 ՀՀ դրամ՝

երրորդ 5 հաճախորդին

Պրեմիում քարտեր

10

200 000 ՀՀ դրամ

200.000 ՀՀ դրամ՝ առաջին 5 հաճախորդին

100.000 ՀՀ դրամ՝

երկրորդ 5 հաճախորդին

70.000 ՀՀ դրամ՝

երրորդ 5 հաճախորդին

* Տվյալ միջոցառման իմաստով անկանխիկ գործարք չի համարվում ինտերնետով կամ բանկոմատով իրականացված կոմունալ վճարների, քարտից քարտ փոխանցումների, քարտային հաշվից ներբանկային, ՀՀ կամ ոչ ՀՀ բանկեր միջբանկային փոխանցումները:

Փոխատուցումը կատարվում է ՀՀ դրամով: Փոխհատուցվող գումարները ենթակա են հարկման ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով: