ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 761 դեպք, որից 484-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 160 կենցաղային կանչ, 384 հրդեհ, 67 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 5 և տուժել 84 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի:

Քաղաքացիների կողմից արձանագրվել է օձերի նկատման 84 դեպք, որոնցից 39-ի դեպքում փրկարարների կողմից օձերը հայտնաբերվել են:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 11 դեպք, որի հետևանքով տուժել է 14, զոհվել՝ 1 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: