Ընդհանուր առմամբ, օպտիմալացում տեղի է ունեցել մի քանի վարչական շրջաններում՝ այդ շրջանների ղեկավարների քմահաճույքներից ելնելով, որոշ անձանց հետ լեզու չգտնելուց ելնելով: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինե Վարդանյանը:

«Պարոնայք վարչական շրջանների ղեկավարներ, հիշեք, որ ինչպես դուք եք եկել, մի օր գնալու եք: Ոչ ոք «կաշչեյ բեսմերտնին» չէ, բոլորն էլ գնալու են: Հույս ունեմ, որ վարչական շրջանների ղեկավարներից շատերը շուտ կլքեն իրենց պաշտոնները: Խնդրում եք քանդուքարափ մի արեք եղածը»,-ասաց նա: