Այս օրինագծի էությանն այն է, որպեսզի վարակված ձերբակալվածների հանդիպումը այցելուների հետ կազմակերպվի այնպիսի տեղում, որտեղ հիվանդությունը չի կարողանա տարածվել։ Այս մասին խորհրդարանի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Ձերբակալման կամ կալանման ենթարկված անձանց կալանքի մեջ պահելու մասին» օրենքում եւ Քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հունիսի 17-ին ասաց դրանց հեղինակ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Բացի այդ, ինչպես նշեց պատգամավորը, այցելուներին նախապես առաջարկվում է տեղեկացնել ձերբակալվածի այս կամ այն հիվանդության առկայության մասին։

Իր հերթին, կառավարության ներկայացուցիչը՝ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանն ասաց, որ իրենք այդպիսի օրենսդրական նախաձեռնությունը համարում են անընդունելի, քանի որ «այդ հարցը բավական նուրբ է եւ այլ մոտեցման կարիք ունի»։ «Բանտարկյալի հիվանդության մասին տեղեկությունը բժշկական գաղտնիք է եւ ազատ հրապարակման ենթակա չէ»,- ընդգծել է փոխնախարարը։