Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն այս շաբաթ  պետական այցով Հյուսիսային Կորեա կայցելի, հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով չինական պետական ԶԼՄ-ներին:

 Սի Ցզինպինը կհանդիպի իր հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Սա կդառնա վերջին 14 տարումՉինաստանի առաջնորդի առաջին այցը Փհենյան :

Կորեայի կենտրոնական տեղեկատվական գործակալությունը նույնպես հայտարարել է այցի մասին, սակայն ոչ մի մանրամասն չի ներկայացրել:

CCTV հաղորդմամբ՝ այցը համընկնում է Չինաստանի եւ Հյուսիսային   Կորեայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 70-ամյակի հետ: Աղբյուրի համաձայն՝ առաջնորդները կփոխանակվեն Կորեական թերակզղու մասին կարծիքներով: